Բեռլինի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում առաջնային կլինի տվյալների պաշտպանության թեման: Այս մասին այսօր հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ Քյոլնում տեղի ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված էր քիմիական և դեղագործական Bayer ընկերության 150 ամյակին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Գերմանական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ազատության և անվտանգության ապահովման միջև «պետք է բալանս գոյություն ունենա»: «Ես պարտավոր եմ ինչպես քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչությունից, այնպես էլ ապահովել նրանց անձնական կյանքի պաշտպանությունը»,- ասել է կանցլերը:
«Եվ այստեղ նպատակը չի արդարացնում միջոցները»,- ընդգծել է նա: «Գերմանական հողի վրա գործում է գերմանական օրենքը, և մենք կպահանջենք հետևել դրան»,- ասել է Անգելա Մերկելը:











































