Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի տղամարդու հագուստի հավաքածուն՝ ֆրանսիական A. P. C. ապրանքանիշի համար, վաճառվել է հաշված ժամերի ընթացքում:
A.P.C. KANYE հավաքածուն, որն իր մեջ ներառում է ջինսեր, սպորտային շապիկներ, սկսել է վաճառվել երեկ՝ հուլիսի 15-ին, ապրանքանիշի կայքում: Այցելուների մեծ հոսքի պատճառով խախտվել է կայքի աշխատանքը, ինչը, սակայն, չի խանգարել հավաքածուն վաճառել մի քանի ժամվա ընթացքում:
Կայքում այժմ պատվերներ են ընդունվում այս հավաքածուի վերաբերյալ, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ նոր տեսականին կսկսի վաճառվել: Իրերն արժեն 80-190 եվրո:
Հավաքածուի վրա ծախսված աշխատանքը տևել է 2 տարի: Սա անվանում են ապրանքանիշի ամենաբարդ նախագիծը, հաղորդում է Korrespondent.net-ը: Քանյե Ուեսթը մշտապես փոխել է ամեն ինչ, որի հետևանքով հավաքածուի՝ շուկա դուրս գալը ձգձգվում էր:








































