Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո մոտեցել է մարզադաշտում ներկա երկրպագուներին և ինքնագրեր բաժանել:
ՖԱՖ շարժման երկրպագուները Մխիթարյանին հարցրել են, թե արդյոք նա կկարողանա մասնակցել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Դանիայի թիմի դեմ խաղին:
«Հուսով եմ»,- պատասխանել է Մխիթարյանը, ով, հիշեցնենք, Չեխիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը վնասվածք է ստացել:







































