Բրազիլիան հետ է կանչել դեսպաններին Վենեսուելայից, Բոլիվիայից և Էկվադորից քննադատության համար, որով այդ երկրների իշխանություններն արձագանքել են Դիլմա Ռուսեֆի դեմ հայտարարված իմփիչմենթի մասին որոշմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրազիլիայի ԱԳՆ աղյուրիներին։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է ԱԳՆ ղեկավար Ժոզե Սերայի կողմից։
Հաղորդվում է նաև, որ Բոլիվիան հետ է կանչել իր դեսպանին Բրազիլիայից Ռուսեֆի դեմ հայտարարված իմփիչմենթից հետո։ Նույն կերպ են վարվել նաև Վենեսուելան ու Էկվադորը












































