Չինաստանի իշխանությունները Հեբեյ նահանգում փակել են տեղի թանգարանը՝ այնտեղ ներկայացված կեղծ ցուցանմուշների պատճառով:
Այն բացել էր Չինաստանի կոմկուսի տեղի բաժանմունքի ղեկավար Վան Ցզունյուանը, հաղորդում է Global Times-ը:
Ինչպես պարզել են Հեբեյ շրջանի իշխանությունները, Էրպու գյուղական բնակավայրում թանգարանը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, քանի որ դրա հավաքածուի ցուցանմուշների մեծ մասը կեղծ է:
Թանգարանը բացվել էր 2010թ., դրա շինարարության վրա ծախսվել էր 3 տարի ու 88 մլն դոլար:
Տեղացիների խոսքով՝ թանգարանի համադրողը «գնել է ինչ պատահի»: Թանգարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ շատ ցուցանմուշներ չեն ստուգվել փորձագետների կողմից, իսկ թանգարանը կորուստներ է կրել: Թե թանգարանը երբ կվերսկսի իր աշխատանքը, չի հաղորդվում:












































