Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ անցկացրեց Չեխիայի ընտրանու հետ: Չեխերն առավելության հասան 3:0 հաշվով:
Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Չեխիայի թիմը խփեց 2 անպատասխան գոլ, իսկ խաղի վերջնամասում` 86-րդ րոպեին Պլզենի «Վիկտորիա»-ի կիսապաշտպան Յան Կոպիցը հաշիվը դարձրեց 3:0:
28-րդ րոպեին Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին կոպիտ սահանկումով վայր գցեց Հենրիխ Մխիթարյանին և ստացավ դեղին քարտ: Մխիթարյանը բուժօգնություն ստացավ և վերադարձավ խաղադաշտ, սակայն քիչ անց լքեց այն: 38-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Արտակ Եդիգարյանը:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի ընտրանու դեմ հանդիպումը:
Չեխիա – Հայաստան՝ 3:0
Կրեյչի (4’), Կադլեց (34’), Կոպից ( 86’)







































