Ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին պաշտոնապես պայմանագիր ստորագրեց «Պարի Սեն-Ժերմեն»-ի հետ:
Փարիզյան ակումբում ֆուտբոլիստը հանդես կգա 9 համարի համազգեստով: Երեկ Կավանին հաջողությամբ բուժզննում է անցել:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո` առանց հավելավճարների: Այդ առումով պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի հրաժարագինը կազմում է 63 մլն եվրո:









































