Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը վարձավճարով տեղափոխվել է «Տորինո»: Ֆուտբոլիստը մեկնաբանել է իր տեղափոխությունը:
«Կարիերաս անսպասելի շրջադարձ կատարեց: «Տորինո»-ից ճիշտ ժամանակին տեղափոխության առաջարկ ստացա: Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու Ա Սերիայում:
Իտալիայի առաջնության դարպասապահների պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին: Վստահ եմ, որ շատ բան կսովորեմ «Տորինո»-ում: Այդ իսկ պատճառով ընդունեցի ակումբի նախագահի առաջարկը»,-իտալական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Հարտի խոսքերը:






































