Ofcom բրիտանական կարգավորող մարմինը սկսել է ստուգումներ անցկացնել երկրի խոշորագույն հեռուստաընկերություններում այն պատճառով, որ իրենք եթեր են հրավիրել ծայրահեղական իսլամիստ Անժեմ Չուդարիին՝ հաղորդում է The Guardian-ը:
Չուդարիի հետ հարցազրույցը, որը Մեծ Բրիտանիայում արգելված Islam4UK խմբավորման առաջնորդներից մեկն է, ցուցադրել են BBC, ITV, Channel 4 հեռուստաալիքները: Չուդարիին հեռուստատեսություն են հրավիրել 2013թ. մայիսին, որպեսզի նա մեկնաբանի բրիտանացի զինվոր Լի Ռիգբիի սպանությունն իսլամիստների կողմից:
Նա հայտարարել է, որ հաճախ հանդիպել է սպանության մեջ մեղադրվողներից մեկի հետ, և հրաժարվել է դատել մարդասպանի գործողությունները: Շատ հեռուստադիտողներ Չուդարիի հայտարարությունները վիրավորական են համարել: Ofcom-ը ստացել է ավելի քան 20 բողոք, որոնց հիման վրա կսկսվեն ստուգումները: Ստուգում սկսելուն աջակցել են նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը և ընդդիմությունը՝ հայտարարելով, որ խոշորագույն հեռուստաընկերությունները ծայրահեղականին չափից դուրս եթերային ժամ են տրամադրել:









































