Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը հանդես կգա «Պինոկիոյի» նոր էկրանավորման մեջ՝ մարմնավորելով ոչ միայն Ջեպետոյին, այլև գլխավոր հերոսին: Այս մասին իր կայքում հաղորդում է գրող ու լրագրող Ռիչ Ջոնսթոնը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Նրա խոսքով՝ ֆիլմը ստեղծողները մտադիր են հրաժարվել համակարգչային անիմացիայից, այդ իսկ պատճառով դեռ հասկանալի չէ, թե հատկապես որն է լինելու Դաունիի դերը:
Ջոնսթոնը չի բացառել, որ դերասանը միայն հնչյունավորելու է Պինոկիոյին, եթե նա հայտնվի ֆիլմում տիկնիկի տեսքով:
Եթե գլխավոր հերոսը նկարվի համակարգչով, ապա Դաունին հանդես կգա որպես մոդել, որից թվայնացվելու են կերպարի շարժումները:
Հայտնի հեքիաթի նոր էկրանավորման ստեղծման գաղափարը ծագեց մի քանի տարի առաջ: Ֆիլմի սցենարի հեղինակն է Բրայան Ֆուլլերը:
Պինոկիոյի մասին հեքիաթը բազմիցս էկրանավորվել է: Ամենահայտնին թողարկվել է 1940թ.՝ Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի կողմից:
Իտալացի գրող Կառլո Կոլոդիի «Պինոկիո» հեքիաթը հրապարակվել է 1883թ.:











































