Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի փոխգործակցության ներկայիս մոդելը պարտադիր չէ, որ պահպանվի՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նորվեգացի և ֆինն գործընկերների հետ զրույցում։
«Վարչապետը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ չի գործարկի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը (ԵՄ-ից դուրս գալու մասին), որպեսզի կողմերին տա ժամանակ՝ նախապատրաստվելու բանակցություններին և անելու այնպես, որպեսզի այդ գործընթացն ընթանա առավելագույնս հարթ»,- ասվում է բանակցությունների արդյունքներով վարչապետի գրասենյակի ներկայացուցչի հայտարարության մեջ։
«Վարչապետը բացատրել է, որ բանակցությունների նախապատրաստվելիս մենք պետք է տեսնենք, թե ինչն առավելագույնս կբխի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի շահերից»,- նշել է նա։
Ամառային արձակուրդներից հետո ներկայում Մեյլն իր քաղաքամերձ նստավայրում նախարարների կաբինետի առաջին նիստն է անցկացնում, որի գլխավոր թեման է Brexit-ը։
Բրիտանական կառավարությունը մտադիր է Brexit-ը վերածել Մեծ Բրիտանիայի համար հաջողության՝ իր նախարարներին ասել է Թերեզա Մեյը։









































