ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գոհ է G20-ի ձևաչափից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ այդպիսի ձևաչափը լիովին արտացոլում է ուժերի դասավորությունը և Ռուսաստանին առավելագույն հնարավորություններ տալիս իր ներուժի բացահայտման համար:
«Ինչ վերաբերում է «ությակի» խնդրին, ապա այստեղ գլխավորը, երևի, այն է, որ Մոսկվայում գոհ են «քսանյակի» ձևաչափից, որը հնարավորություն է տալիս ստանալ աշխարհի առաջատար տնտեսությունների առավել ընդգրկուն բաժինը տեղի ունեցող գործընթացներին»,- ասել է Պեսկովը:
Այդպիսով նա մեկնաբանել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունները, որը հանդես է եկել հօգուտ G8-ի կազմ Ռուսաստանի վերադարձի:







































