Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ հայտարարել է, որ չի տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։
«Իրականում այդ հարցն ինձ չի հետաքրքրել։ Պարտավոր չեմ ամեն օր լսել ակումբների մասին, որոնք հետաքրքրվում են իմ ծառայություններով։ Բացի այդ, «Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ ինձ տրանսֆերի չի հանելու։
«Ռեալ» տեղափոխության հետ կապված բոլոր հարցերն այլևս փակ են։ Մյուս կողմից Կարլո Անչելոտիի պես մասնագետի վստահությունն ինձ համար շատ բան է նշանակում։
Հպարտ եմ, որ Անչելոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից անմիջապես հետո հայտարարեց, որ ակումբը ոչ մի դեպքում չպետք է վաճառի ինձ»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։









































