Ֆրանսիական Մարսել քաղաքում գտնվող Coca-Cola գործարան է բերվել մոտ 370 կգ կոկաինի խմբաքանակ (արժեքը՝ 50 մլն եվրո)։ Այս մասին հայտնում է Le Nouvelliste-ը՝ հղում անելով քաղաքի դատախազությանը։
Թմրանյութի բեռը, որը փաթեթավորված է եղել պլաստիկե տոպրակներում, տեղավորված է եղել բեռնարկղում, որը ձեռնարկություն էր բերվել Լատինական Ամերիկայի երկրներից մեկից։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Ներկայում կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան։










































