Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կարող է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում հեռանալ «արքայական ակումբ»-ից:
AS պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հույսեր չի կապում Իսկոյի հետ, ինչի պատճառով «Ռեալ»-ի ղեկավարությունը խորհուրդ է տվել իսպանացուն վարձավճարով հեռանալ թիմից:
Ներկա պահին Իսկոյի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Տոտենհեմ»-ը և իսպանական «Մալագա»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն երջանիկ է զգում իրեն «Ռեալ»-ում և չի ցանկանում հեռանալ ակումբից:







































