Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները բեռնատար գնացք են հրկիզել:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ (Սղերթ) նահանգի Քուրթալան շրջանում: Այստեղ քուրդ զինյալների թիրախում են հայտնվել ածխով լեցուն բեռնատար վագոնները: Ընդգծվում է, որ հրշեջներին հաջողվել է քիչ անց մարել հրդեհը, որը չի հասցրել լայնորեն տարածվել:
Միջադեպից հետո անվտանգության ուժերը լայնամասշտաբ որոնողական գործողություններ են սկսել տարածաշրջանում:









































