Thursday, 25 06 2026
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ

Մեքսիկայի նախագահը հանդիպման առաջարկ է հղել Թրամփին և Քլինթոնին

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հանդիպման առաջարկ է հղել ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներին՝ Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Մեքսիկայի նախագահի մամլո ծառայությանը:

Մեքսիկայի նախագահի ներկայացուցիչների մեկնաբանությունների համաձայն, որոնց հղում է անում հեռուստաալիքը, հանդիպումներից ոչ մեկը առայժմ պաշտոնապես նշանակված չէ:

Թրամփը հաստատել է, որ չորեքշաբթի կհանդիպի Նյետոյի հետ: «Ես ընդունել եմ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրավերը և անհամբերությամբ սպասում եմ վաղը կայանալիք մեր հանդիպմանը»,- ասվում է Թրամփի թվիթերյան պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մեքսիկայի նախագահի վարչակազմը ևս հաստատել է առաջիկա հանդիպումը: «Դոնալդ Թրամփն ընդունել է հրավերը և վաղը մասնավոր կարգով կհանդիպի նախագահի հետ (Մեքսիկայի)»,- տեղեկացնում են մեքսիկական իշխանությունները Twitter-ում:

Ավելի վաղ Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփը ծրագրում է մեկնել Մեքսիկա՝ հանդիպելու այդ երկրի ղեկավարի հետ:

Մեքսիկայի նախագահն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, բայց միայն այն դեպքում, երբ նա հաղթի նախագահական ընտրություններում:

2016թ. մարտին Նյետոն Թրամփի ելույթների «խիստ տոնը» համեմատել էր Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի ելույթների ոճի հետ՝ նշելով, որ նա առաջարկում է «անիրական պարզ լուծումներ բարդ խնդիրների համար»: Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ այդ համեմատությամբ ուզում էր հիշեցնել, թե ինչի կարող է հանգեցնել պոպուլիզմը:

Ավելի վաղ Թրամփը սկանդալ էր առաջացրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու և այդ պատի համար Մեքսիկային վճարել ստիպելու առաջարկով: Նրա խոսքով՝ պատի նպատակը կլինի անօրինական միգրացիայի կանխումը: Մեքսիկայի նախագահը, սակայն, կտրականապես հերքել է ի հաշիվ Մեքսիկայի շինարարության համար վճարելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում