Երեքշաբթի 95 տարեկանում մահացել է Boeing 747 ուղևորատար ինքնաթիռի մշակողների խմբի առաջատար ինժեներ Ջո Սաթթերը, որը հայտնի է Boeing 747-ի «հայր» մականվամբ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ամերիկյան Boeing ավիաշինական կորպորացիային:
«Ջոն գլխավորել է ինժեներների թիմը, որոնք 60-ականների կեսին մշակել են Boeing 747-ը, նրանք միջազգային չվերթները հասանելի են դարձրել և օգնել միացնել աշխարհը»,- հայտարարել է «Boeing-Քաղաքացիական ինքնաթիռների» գլխավոր տնօրեն Ռեյ Քոնները:
1986թ. թոշակի անցնելուց հետո Սաթթերն աշխատել է որպես Boeing ընկերության խորհրդատու Սիեթլում:
Boeing 747 ուղևորատար ինքնաթիռն արտադրվում է 1970 թվականից:











































