Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասին:
«Կարծում եմ՝ մենք պետք է մոռանան Եվրոպայի առաջնության մասին: Պետք է առաջ շարժվենք և պատրաստվենք աշխարհի առաջնությանը, որն այժմ մեր հիմնական նպատակն է:
Այն փաստը, որ մենք դուրս ենք եկել «Եվրո 2016»-ի եզրափակիչ, չի երաշխավորում «Մունդիալ 2018»-ում մեր հաջող ելույթը: Պետք է աշխատենք և լավ մարզավիճակով մոտենանք «Մունդիալ»-ին», – ասել է Գրիզմանը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն:







































