Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

«Եվրոպան ընտրություն չի կատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ hօգուտ Հայաստանի»

«Առաջին լրատվական»զրուցակիցն է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

 – Պարոն Մարկեդոնով, վերջերս միտում է նկատվում՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին է բացահայտ խոսում նաև ռուսաստանյան փորձագիտական հանրությունը: Օրերս իր դիտարկումներն էր ներկայացրել «Ռեգնում» գործակալության նախագահ Մոդեստ Կոլերովը՝ համոզված նշելով, որ Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը և ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը, որի հետևանքով ՌԴ-ի և ՀՀ-ի միջև չկա նախկին վստահությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, երբ ՀՀ-ն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման վերջնակետին է հասել:

 – Հայ-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել երկու մակարդակում: Եթե խոսենք կողմերի պաշտոնական հարաբերությունների մասին, ապա դրանք համարյա թե չեն տարբերվում ՀՀ և ՌԴ ղեկավարների նախկինում ունեցած հարաբերություններից: Իսկ ինչ վերաբերում է լարված մթնոլորտին, ապա այն կապված է ԶԼՄ-ների, փորձագիտական հանրության, բլոգոսֆերայի հետ: Ընդգծում եմ, որ այս լարվածությունն առկա է կողմերի ոչ պաշտոնական մակարդակներում: Ոչ թե Պուտինն ու Սարգսյանն են լուրջ բանակցություններ վարում, այլ Կոնստանտին Զատուլինն է իր կարծիքը հայտնում, իսկ նրան պատասխանում են հայկական բլոգոսֆերայի ներկայացուցիչները, ԶԼՄ-ները: Հայ-ռուսական հարաբերությունները որոշակիորեն լարված են տեղեկատվական դաշտում, բայց ոչ՝ պաշտոնական: Ես այստեղ ցանկանում եմ կրկնել նախկինում հայտնած իմ կարծիքն այն մասին, որ ընտրություն ԵՄ-ի և ՌԴ-ի միջև գոյություն չունի, որովհետև այսօր ԵՄ-ն չունի կոշտ ուժի այնպիսի գործիքներ, որոնք կփոխարինեն ՌԴ-ի ռազմական ներկայությանը Հայաստանում: Հայաստանում Ռուսաստանին ԵՄ-ն չի կարող փոխարինել, և կարծում եմ, որ ԵՄ-ն նույնիսկ նման խնդիր չի դնում: Ուստի, երբ ասում են, թե կա ընտրություն այս կամ այն բանի միջև, ես կասեմ, որ չկա: Ինչ վերաբերում է  Ասոցացման համաձայնագրին, դա ԵՄ-ի վերջին տարիների մոտեցումն է. «Եթե մենք ձեզ վերցնենք, ապա ինչ-որ մեդալ կտանք` այսպես ասած»:

 – Բայց շատերի որակմամբ, ի դեպ՝ հենց Մոդեստ Կոլերովի, Ասոցացման համաձայնագիրն արդեն իսկ ընտրություն է: Համաձայն չե՞ք:

 – Այն մասին, որ Հայաստանին պետք է համալրել պրոռուսական վեկտորն արևմտյանով, առաջին տարին չէ, որ խոսում են: Ներկայումս ստեղծված իրավիճակը, չգիտես ինչու, բոլորը դիտարկում են, որպես նոր: Բայց սա բացարձակապես նոր իրավիճակ չէ: Դեռևս 2006 թ. Արթուր Բաղդասարյանն էր հայտարարել, որ ՌԴ-ն չպետք է խանգարի Հայաստանին ՆԱՏՕ-ի և եվրոպական ուղղությամբ շարժվելու ճանապարհին: Այդ ժամանակ նա ԱԺ խոսնակն էր: Ուստի այս ամենն այսօր չի սկսվել: Սա շատ է քննարկվում, բայց անխուսափելի է, դա պետք է քննարկվի, դրան չպետք է վերաբերվել որպես ինչ-որ անհասկանալի երևույթի ու անսպասելի իրողության: Յուրաքանչյուր երկիր զարգանում է, կառուցում իր հարաբերություններն՝ իր շահերին համապատասխան, կշռադատում է պլյուսներն ու մինուսները, ձեռքբերվելիքներն ու կորցնելիքները: Դա նորմ է: Համագործակցող բոլոր երկրներն էլ բանավիճում են: 2011 թ. Վաշինգտոնը հրապարակային բանավիճում էր Օբամայի հետ իսրայելապաղեստինյան հաշտեցման շուրջ: Եվ ի՞նչ:

 – Պարոն Մարկեդոնով, Հայաստանում ռուսական «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացումը, Ադրբեջանի հետ զենքի գործարքն ընկալվում է որպես ճնշում ՌԴ-ի կողմից եվրաինտեգրման ճանապարհին: Արդյո՞ք սա ռազմավարական գործընկերոջ պահվածք է:

 Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանն այլ կողմեր չնայի, բայց ես դեռևս չեմ տեսնում, որ պաշտոնական դեմքերը, այսինքն՝ ՌԴ նախագահի վարչակազմը, ՌԴ ԱԳ նախարարությունն ասեին. «Այ, եթե Հայաստանը ստորագրի, ապա՝ վերջ, կլինի պատիժ»:

 – Բայց չէ՞ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդքան սենտիմենտալ կերպով չէր արտահայտվելու և չէր հասկացնելու Հայաստանին իր ցանկությունների մասին:

 – Ասում են, որ երկրորդ, երրորդ պլանում քաղաքականություն վարում են լրատվամիջոցները, բայց չէ՞ որ դա նույն բանը չէ, ինչ Պուտինն ու Լավրովը: Պուտինն այդ մասին ասում է շատ ավելի զգուշորեն: Ռուսաստանի կողմից Հայաստանին սատարելն այն չէ, թե Ռուսաստանը շատ բարի է ու այդպես է ուզում անել: Քաղաքականության մեջ բարի գործեր չկան, բարեկամներ, ընկերներ չկան, կան հետաքրքրություններ: ՌԴ-ն ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի պահպանման գիծն է պահում: Եթե ՌԴ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, ապա, բնականաբար, ակնհայտ է նույնիսկ, որ ստատուս-քվոն փոխվում է, ուստի ես չեմ կարծում, որ ՌԴ-ն ավտոմատ կերպով իր համար խնդիրներ ստեղծի: Ենթադրենք, թե ՌԴ-ն սկսում է Ադրբեջանի հետ ընկերություն անել: Եվ ի՞նչ դրանից, վաղը Ադրբեջանը փակելու է Արևմուտքի հետ նավթային գործարքնե՞րը: Ի՞նչ է՝ Ադրբեջանը միանշանակորեն ընտրություն է կատարում ի շահ Ռուսաստանի՞, թողնելով իր էներգետիկ նախագծե՞րը, որոնք Արևմուտքին հետաքրքրում են: Դա չի լինի, չէ՞: Շատ միամտություն կա հայկական և ռուսական փորձագիտական հանրության հայտնած տեսակետներում: ՀՀ փորձագիտական հանրության մի որոշ մասը հավատում է Եվրոպային: Հասկացեք՝ Եվրոպան չի տա անվտանգության առումով այն, ինչ Ռուսաստանն այսօր տալիս է Հայաստանին: Կարծում եմ, որ Սաֆարովի գործը դա ապացուցեց: Եվրոպան ևս ընտրություն չի կատարի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ հօգուտ Հայաստանի: Դա ավելի քան պարզ է: Իմ կարծիքով՝ ներկայումս խնդիրը հանգստանալն է:

 – Պարոն Մարկեդոնով, Լեհաստանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնված «և.. և..»-ի սկզբունքի վրա: Դուք ասում եք, որ ընտրություն չկա, այսինքն՝ այս քաղաքականությունը կարո՞ղ է կենսունակ լինել:

 – Քաղաքականությունն ընդհանրապես պետք է հիմնված լինի իրողությունների վրա: Իսկ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը «և…և…»-ից բացի, եթե հաշվի առնենք իզոլացվածությունը, քաղաքական բարդ աշխարհագրությունը: Բնականաբար, Արևմուտքի հետ ևս պետք է, այլապես՝ ինչպե՞ս: Եթե Արևմուտքի հետ չհամագործակցի, Ադրբեջանն այդ տեղը կզբաղեցնի: Ամենակարևորն այն է, որ ԵՄ-ն ու ՌԴ-ն, որոնք փորձում են Հայաստանի առջև ծրագրեր դնել, հասկանան, եթե Հայաստանն այդպիսի ընտրություն անի, իրականում կստեղծվի լուրջ խնդիրներ և՛ Եվրոպայի, և՛ ՌԴ-ի համար:

 – Այդ դեպքում, ըստ Ձեզ, որը պետք է լինի Հայաստանի արտաքին իդեալական քաղաքականությունը, որպեսզի և՛ տնտեսությունն ամրանա, արդիականանա, և՛ անվտանգությունն ապահովված լինի: Հայաստանը կարո՞ղ է շարունակել ներկայիս քաղաքականությունը:

 – Բնականաբար, Հայաստանի համար իդեալական քաղաքականությունը կոմպլեմենտարիզմն է: Այսինքն՝ համագործակցություն ՌԴ-ի հետ ռազմական և ռազմաքաղաքական ոլորտում, աշխատանք ԵՄ-ի հետ՝ դիվանագիտության և տնտեսության ոլորտում, որովհետև Եվրոպան չունի կոշտ ուժի գործիքներ, որոնք ՌԴ-ն ունի: Տարբեր ինտեգրացիոն ծրագրեր փորձելու են ծածկոցն իրենց ուղղությամբ քաշել, դա ևս հասկանալի է: Այսօր իրականացվող քաղաքականությանն այլընտրանք չկա: Ինչ կարող է ներկայումս անել մի երկիր, որի չորս սահմաններից երկուսը փակված են, որը պատերազմի մեջ է մի երկրի հետ, որի բնակչությունը երեք անգամ ավելի է, որն ունի ավելի մեծ բյուջե, որն ունի նավթային և գազային հարստություններ, որի մեջքի ետևում Թուրքիան է, որը տասն անգամ ավելի մեծ է, քան Հայաստանը: Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր, որը Վրաստանն է, որն ինքը արդեն խնդրահարույց երկիր է, մյուս հարևանն Իրանն է՝ երկիր, որը հակամարտություն ունի ԱՄՆ-ի հետ: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Սրանք են մեր ելակետային տվյալները, որոնք ես համադրում եմ ոչ որպես ռուս փորձագետ: Թող որևէ մեկը գտնի այլ տարբերակ, եթե գտնի, ապա կստանա Նոբելյան մրցանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում