ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ռուսական իշխանությունների և ռուս հասարակության կողմից հայ վարորդի ստորացումները և ողջամտության սահմաններից դուրս եկող դատափետումները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք մասնավորապես Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի և ժողովրդի հետ:
Այդ դժբախտ և ցավալի պատահարի ուռճացումն, իհարկե, ակնհայտորեն կապված է ներկայիս հայ-ռուսական թմբկահարվող «հակասությունների» և Հայաստանի համար ծրագրված հետագա աննպաստ զարգացումների արդարացման հոգեբանական նախապատրաստության հետ:
Որպեսզի էլի մենք մեզ մեղավոր զգանք, թե մենք ենք բզբզել մեղվի բույնը»:









































