Հարավկորեական ԶԼՄ-ները հայտնում են, որ Apple-ն ու Samsung-ը շարունակում են իրենց ուղին որպես գործընկերներ՝ չնայած դատական վեճերի վերջին սերիային: Խոսքն այն մասին է, որ Samsung-ը կշարունակի Apple-ին միկրոպրոցեսորներ մատակարարել:
Օրերս ընկերությունները համաձայնագիր են կնքել, համաձայն որի՝ Samsung-ը Apple-ին կմատակարարի չիպեր՝ ստեղծված 14 նանոմետրանոց տեխնոլոգիայի հիման վրա: Այս մասին հայտնում է Korea Economic Daily-ն:
Ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:









































