Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը գերազանց տպավորություն է գործում գերմանացի ֆուտբոլասերների, իր ակումբի ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի վրա:
Մխիթարյանի խաղից գոհ են բոլորը, բայց ի սկզբանե կար մեկ խնդիր՝ գերմանացիները ոչ մի կերպ չեն կարողանում ճիշտ արտասանել Հենրիխի ազգանունը:
Գերմանական ԶԼՄ-ները փորձել էին գտնել լուծումը և Հենրիխին անվանում էին «մյուքի» (մոծակ): Հեղինակավոր Bild պարբերականը երեկ անցկացրեց հարցում՝ Մխիթարյանի մականունը որոշելու նպատակով: Հարցմանը մասնակցած երկրպագուների ավելի քան 77%-ը (22.000 մարդ) քվեարկեց «միկիի» օգտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Bild-ի կազմակերպած հարցման արդյունքում Մխիթարյանը ճանաչվել էր Բունդեսլիգայի սուպերտրանսֆերը՝ գերազանցելով Մարիո Գյոտցեին:







































