Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար Մոհամմադ Հուսեին Ադելիին: Հանդիպումը տեղի է ունեցել «Կասպյան տարածաշրջանի զարգացող էներգետիկա, էկոնոմիկա. Փոփոխություններ ու հնարավորություններ» եվրասիական առաջին կոնֆերանսի շրջանակներում:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում չկան հանդիպման մանրամասները, սակայն խոսքը դեպի Եվրոպա ադրբեջանական գազը հասցնելու հեռանկարների, «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար միջոցների փնտրտուքի կարևորության և գազի առուծախի ճկուն պայմանագրերի կնքման մասին է: Ադելին նախօրեին կոնֆերանսի ժամանակ ակտիվորեն քննարկել է այդ թեմաները:








































