Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերին բողողքի ակցիա անցկացնել: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլըն:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ստեղծված է հանրահավաքային կոմիտե: Ասլանլըն հայտարարել է, որ ակցիայի օրն ու ժամկետը դեռ հստակեցված չեն, և որ դրանք կհստակեցվեն մոտ ժամանակներս:
«Բողոքի ակցիան ուղղված է լինելու երկրի սահմանադրությունում առաջարկվող ուղղումներին դեմ»,-ասել է նա:
Սրանից առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին գրանցել «Մուսավաթ» կուսակցության քարոզչական կամպանիան՝ կապված հանրաքվեի անցկացման հետ, որով կուսակցության անդամները զրկվել են օրենքի շրջանակներում իրենց կարծիքը հայտնելու իրավունքից:










































