Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Բարև Երևանն» իր մտահոգությունն է հայտնում Տարոն Մարգարյանին ուղղված նամակների առիթով

Հուլիսի 13-ին «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ «Բարև Երևանի» ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից:

«Երևանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են Երևանի ազգաբնակչությունը ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովի պատգամավորները՝ ՀՀ բնակչությունը, որոնց նամակների պատասխանները ստորագրվում են Ձեր կողմից: Երևանի քաղաքապետի առջև խմբակցության ու նրա անդամների բարձրացրած խնդիրների վերաբերյալ նամակների պատասխանները ոչ միայն չեն ստորագրվում Ձեր կողմից, այլև կատարողներն էլ Ձեր 4 տեղակալներից, 8 խորհրդականներից և 5 օգնականներից որևէ մեկը չէ: Աշխատանքի այս ձևը չի նպաստում մեր համագործակցությանը:

Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձևական բովանդակություն ունեն և մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետևում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում: Լուրջ խնդիր է նաև այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, և եթե նամակի պատասխանից հարց է ծագում, ապա հնարավոր չէ պարզել իրական կատարողին, այն ստորագրվում է վերոնշյալ վարչության պետի կողմից, ով դառնում է նամակի բովանդակության պատասխանատուն: Այնինչ այդ բաժինը ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ: Օրինակ՝ Երևանի ենթակայության դպրոցների աշակերտների թվի մասին նամակի պատասխանի կատարողն է Ն.Ղուկասյանը, ով Կազմակերպական վարչության աշխատակիցն է, և այդ պատասխանում կա մի տվյալ, որի վերաբերյալ իմ հարցից նա պարզապես տեղեկացված չէ: Ո՞վ է պատասխանատու այս ոչ հստակության համար: Ն. Ղուկասյա՞նը: Իհարկե՝ ո՛չ: Պատասխանատու է ոլորտը համակարգող վարչությունը»,- ասված է նամակում:

Խմբակցությունը կոչ է արել Տարոն Մարգարյանին՝ ղեկավարվել օրենքով և նրա պահանջներով: «Որքան էլ Ձեր պաշտոնական գրությունները նախապատրաստվեն ոլորտի պատասխանատուների կողմից՝ կատարողների պարտադիր հիշատակմամբ, այդուհանդերձ Երևանի ավագանու 65 անդամների նամակների պատասխանները պետք է ստորագրվեն Ձեր կողմից, որպեսզի համագործակցությունը կայանա և երևանցու շահը դառնա գերակա, որի մասին երևանցիներին խոստացել ենք և՛ մենք, և՛ Դուք: Ըստ այդմ՝ համարում ենք, որ մինչ այժմ Ձեզ ուղղված նամակների պատասխանները չենք ստացել»,-եզրափակում է տիկին Բախշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում