Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

Աստղագետները հայտնաբերել են բնակության համար պիտանի մոլորակ

Ռուսական Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի աստղագետները վստահեցնում են, որ իրենք հայտնաբերել են մի մոլորակ, որում հնարավոր է երկրային կենսատեսակներին նման կյանքի առկայություն։

Gliese 581d մոլորակի վերաբերյալ ստացված տվյալների մոդելավորումը ցույց է տվել, որ դրա վրա հնարավոր են հեղուկ օվկիանոսների, իսկ մթնոլորտում՝ ջրային գոլորշիների և սառցաբեկորների առկայություն, իսկ կլիման, հնարավոր է, բավականին տաք է՝ ապահովելու համար երկրայինին մոտ պայմանների և, ուստի, երկրային կյանքի ձևերին մոտ կենսաձևերի առաջացման և զարգացման հնարավորություններ։

Մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգությունից 20 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է Gliese 581 կարմիր թզուկ աստղի շուրջը՝ օպտիմալ հեռավորության վրա։

Միևնույն ժամանակ, այս մոլորակի վրա առկա պայմաններն, այնուամենայնիվ, երկրայինից որոշակի տարբերություններ են առաջ բերում։ Աստղագետները գտնում են, որ նրա մթնոլորտը կրկնակի ավելի խիտ է, քան Երկիր մոլորակինը, և բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից, ինչը պակասեցնում է երկրային՝ մեզ ծանոթ կենսաձևերի առաջացման հնարավորությունը։ Մոլորակը պատված է գորշակարմիր ամպերով, իսկ ձգողական դաշտը երկու անգամ գերազանցում է Երկրագնդինը։ Միևնույն ժամանակ, ածխաթթու զագն ինքնին ստեղծում է ջերմոցային էֆեկտ՝ տաքացնելով մոլորակի մակերևույթը և ապահովելով կյանքի մեզ ծանոթ տեսակների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը։

Այս մոլորակի վերաբերյալ հրապարակված զեկույցներում նշվում է, որ մոտ ապագայում, անշուշտ, այս մոլորակ հետազոտական սարքեր ուղարկել հնարավոր չէ։

Հավելենք, որ արտաարեգակնային մոլորակները սովորական՝ անգամ ամենաուժեղ աստղադիտակներով հայտնաբերել հնարավոր չէ և դրանց փնտրտուքի համար օգտագործվում են միանգամայն այլ մեթոդներ ու տեխնոլոգիաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում