Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին 31482 բանտարկյալի են վաղաժամկետ ազատ արձակել։ Այս մասին հայտնում է Turkish Minute-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակումը հնարավոր է դարձել շնորհիվ կառավարության որոշման, որը հրապարակվել էր օգոստոսի կեսերին։ Այդպիսով իշխանությունների նպատակն է բանտերում տեղ ազատել հազարավոր մարդկանց համար, ովքեր կուղարկեն այնտեղ հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեղադրանքով։
Պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն միայն նրանք, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը։
Այն չի տարածվում սպանության, բռնության, բռնաբարության և ահաբեկչության համար դատապարտվածների վրա։










































