Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ջանքեր էր գործադրում` Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է վերջինիս գործակալ Մինո Ռայոլան: Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստն ի վերջո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Զիդանը ցանկանում էր Պոգբային տեսնել «Ռեալ»-ում: Եվս 5 կամ 6 ակումբ հետաքրքրված էին Պոլի ծառայություններով և որոշակի գումար էին առաջարկում նրա տրանսֆերի դիմաց:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի հզոր է Պոգբայի շնորհիվ: «Ռեալ»-ը բաց թողեց իր հնարավորությունը»,- Telefoot-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:








































