Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2016-2017 ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները: Առողջապահության վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով։

Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, զեկուցվել է, որ հիմնականում ավարտվել են նաև մատակարար կազմակերպությունների հետ համատեղ դպրոցական բուֆետների վերանորոգման և կահավորման աշխատանքները:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում Առաջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին հանձնարարել է խստորեն վերահսկել ու կանխարգելել նոր ուսումնական տարվա առիթով դրամահավաքության հնարավոր բոլոր դեպքերը:

«Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նախատեսված միջոցառումներն, անշուշտ, անհրաժեշտ են ու ողջունելի, բայց ավելորդ ճոխություններն ուղղակի անթույլատրելի են: Ըստ այդմ, նախազգուշացրեք դպրոցների տնօրեններին ձեռնպահ մնալ ավելորդ ճոխություններից, այդ թվում նաև խստորեն հետևելով դրամահավաքներ կազմակերպելու արգելման մեր պահանջի կատարմանը: Ամեն ինչ պետք է լինի համեստ և լրացուցիչ բեռ չպետք է առաջացնի մեր համաքաղաքացիների համար», – ընդգծել է քաղաքապետն ու նախազգուշացրել, որ սահմանված կարգը խախտողները խստորեն կպատժվեն:

Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև սեպտեմբերի 1-30-ը երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպել անվտանգ երթևեկության միամսյակ և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում