Հունաստանի պետական և մասնավոր ոլորտի արհմիություններն այսօր 24-ժամյա համընդհանուր գործադուլ կանցկացնեն՝ ի նշան բողոքի պետական ոլորտի աշխատողների թվաքանակի և բյուջեի դեֆիցիտի հետագա կրճատմանը միտված կառավարության կողմից պատրաստվող օրենքի նախագծի դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օրենքի ընդունումը, որը ներառում է ֆինանսական և առողջապահության ոլորտի բարեփոխումներ, միջազգային վարկատուների եռյակի՝ ԵՄ-ի, Եվրոպական բանկի և ԱՄՀ-ի խոստացած վարկային տրանշների փոխանցման պայմանն է:
Արհմիությունների կոչով այսօր չեն աշխատի պետական և մունիցիպալ ծառայությունները, բանկերը, հարկային տեսչությունները, հիվանդանոցները կսպասարկեն միայն շտապ դեպքերը: Մեկ օրով կդադարեցվի երկաթուղու աշխատանքը: Ավիաընկերությունները ժամը 12-16.00-ն չեղյալ են հայտարարել մի քանի տասնյակ չվերթներ: Տրամվայներն ու մետրոն աշխատեն սովորական ռեժիմով:










































