ՀՀ ԿԸՀ-ն նախորդ տարի հսկայական գումարներ է ծախսել համապետական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 48 մլն 676 հազար դրամ է ծախսվել ՀՀ Աժ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ կնիքների ու դրոշմակնիքների պատրաստման աշխատանքների, 13.9 մլն դրամ Էլ՝ դրանց, ինչպես նաև անհետացող թանաքի ձեռքբերման համար:
Եվս 14.8 մլն դրամ էլ ԿԸՀ-ն ծախսել է ՀՀ նախագահական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու նպատակով: Ու չնայած ծախսված գումարին՝ ամեն անգամ արդյունքը նույնն Էր, և ԱԺ, և նախագահական ընտրություններում այդ թանաքն անհետացավ շատ ավելի վաղ, քան պետք Էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































