Անհրաժեշտ է ելք գտնել Ռուսաստանի հետ առճակատման փուլից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք չենք կարող պարզապես երես թեքել անհավանական բարդ դարձած Ռուսաստանից: Մեզ, ընդհակառակը, պետք է ճանապարհ առճակատման և աճող լարվածության փուլից նորից անցնելու համար ընդհանուր անվտանգության կայուն ըմբռնման»,- ասել է նախարարը երկուշաբթի Գերմանիայի ԱԳՆ-ում դեսպանների 15-րդ կոնֆերանսում ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գտնել ճանապարհ, որը կամրապնդեր վերջին տարիների դրույթը, որ իսկական անվտանգություն «կարող է ձեռք բերվել միայն երբ մյուսը նույնպես իրեն անվտանգ է զգում»:








































