Ինչպես արդեն հայտնել ենք, Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ:
Այդպիսով, Լուիս Էնրիկեն տոնել է իր 100-րդ հաղթանակը կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ընդհանուր առմամբ, Էնրիկեն 126 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույններ»-ի գլխավորությամբ: «Բարսելոնա»-ն տոնել է 100 հաղթանակ, 13 անգամ ոչ-ոքի է գրանցել և 13 պարտություն կրել:
Հիշեցնենք, որ մասնագետը գլխավորել է կատալոնական ակումբը 2014 թվականի ամռանը:
Посмотреть изображение в Твиттере






































