Wildberries-ի՝ Մոսկվայի մարզում գտնվող «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Wildberries Հայաստան»-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընկերության բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով կենտրոնի աշխատանքը խափանվել է։
«Կոլեդինո»-ն Wildberries-ի ամենախոշոր տեսակավորման և բաշխման կենտրոններից մեկն է։









































