Ոչ միայն Ումա Թուրմանն է տոնական հանգստյան օրեր անցկացրել Ֆրանսիայում: Այնտեղ նկատվել են նաև Ռիհաննան ու Կառա Դելվինը, ովքեր, արևմտյան մամուլի հաղորդագրությամբ, հանգստյան օրերի զվարճանքների համար ծախսել են 500 հզ. ֆունտ սթեռլինգ:
300 հզ. արժեցել է շքեղ նավի վարձակալությունը, որտեղ էլ իրենց հանգստյան օրերի մեծ մասն անցկացրել են աստղային ընկերուհիները: Եվս 200 հզ. ծախսվել է տարբեր ռեստորաններում և ակումբներում:
Իսկ արդեն կիրակի Կառան սոցիալական ցանցում ցուցադրել է իր թվով երրորդ դաջվածքը: Հիմա նրա ոտնաթաթին գրված է՝ «պատրաստված է Անգլիայում»։






































