Ուշ երեկոյան Լոս Անջելեսի օդանավակայանում հայտարարված տագնապը, պարզվում է, կեղծ է եղել՝ հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանությունը իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ հետաքննում է օդանավակայանի տերմինալներից մեկի շենքում հրաձգության մասին տեղեկությունները: Ավելի ուշ նույն էջում հայտնվել է հաղորդագրություն, որ հրաձգության մասին տեղեկությունը չի հաստատվել:
Սոցցանցերում ականատեսները վկայել են, որ կրակոցների նման ձայներ լսելով՝ մարդիկ խուճապահար լքել են օդանավակայանի տերմինալը:









































