Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Սելտա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հնարավոր հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
«Խամես Ռոդրիգեսը հրաշալի մտավ խաղի մեջ և ակտիվացրեց այն: Խամեսը կմնա «Ռեալ»-ում: Պայքարեցինք մինչև վերջ և կարողացանք հաղթել:
Բոլոր փոփոխությունները կատարվեցին` խաղի ընթացքը բեկելու համար և ծառայեցին նպատակին: «Սելտա»-ն հիանալի թիմ է, որին հնարավոր չէ հեշտությամբ հաղթել»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:









































