«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդն իր կարծիքն է հայտնել անգլիական ակումբի հետ ստորագրած նոր պայմանագրի վերաբերյալ:
«Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում ինձ համար «Լիվերպուլ»-ը: Այստեղ հանդես եմ գալիս երկար տարիներ: Այդ պատճառով էլ պայմանագրի ժամկետի երկարաձգումը մեծ նշանակություն ունի ինձ համար:
Սա հիանալի նորություն է: Ուրախ եմ իմ և ընտանիքիս համար: Հասկացա, որ ակումբն ինձ գնահատում է: Երջանիկ եմ, որ ամեն ինչ հարթված է: Այժմ կարող եմ նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին և ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































