Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Անկախ քաղաքական պատկանելությունից` «համը հանած» տնօրեններից ազատվում ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը


– Պարոն Աշոտյան, երկու տարի է` նախարար եք: Ուսումնական տարին ավարտվում է: Դուք խոսում եք այս տարիների առաջընթացի և բարեփոխումների մասին: Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը:


– Բարեփոխումները գնում են մի քանի ուղղություններով: Առաջինը` բովանդակայինն է: Մենք վերանայում և փոխում ենք դպրոցական ծրագրերը, դասագրքերը, փորձում ենք արդիականացնել և միաժամանակ պարզեցնել կրթական ծրագրերի բովանդակությունը: Սա շատ բարդ գործընթաց է, մեկ-երկու տարին քիչ է, առնվազն չորս տարի է հարկավոր, որ տպագրվող բոլոր դասագրքերը նորից վերանայվեն (դասագրքերը հրատարակվում են չորս տարին մեկ): Երկրորդ` մենք փորձում ենք և մեզ հաջողվում է փոխել դպրոցի նկատմամբ` գիտելիքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ոչ թե դպրոցի` որպես շենքի, այլ դպրոցի` որպես գիտելիքի հաստատության: Սա ծանր գործընթաց է, ավելի դժվար է փոխել վերաբերմունքը: Մամուլն ավելի մեծ հաճույքով գրում է բացասական երևույթների մասին, քան հաջողությունների, իսկ հաջողություններն այս ընթացքում եղել են ավելի շատ, քան բացասական երևույթները:


– Կարծում եք` մեզանում փոխվե՞լ է գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը:


– Կարծում եմ` այո: Ոչ միայն դպրոցական մակարդակի մասին է խոսքը, այլ առհասարակ գիտելիքի նկատմամբ հասարակության և պետության մեջ ստեղծվում է նոր պահանջարկ, և սա անկասելի գործընթաց է, դժվար գնացող, բայց հետզհետե թափ հավաքող: Երրորդ` մենք բարելավում ենք կառավարման որակը. «լավ տնօրենը լավ դպրոցի գրավականն է»` սա է մեր բանաձևը. գիտակ, ազնիվ, արդար, նաև իր ուժերին վստահ և իրական առաքելություն կրող տնօրենը դպրոցի հաջողության հիսուն տոկոսն է: Այս ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել, հսկայական ծավալի աշխատանք է կատարվել դպրոցներին արդիական սարքավորումներով, լաբորատորիաներով, համակարգիչներով, ինտերնետով ապահովելու համար: Վերջին երկու տարիներին հանրապետության նախագահի հանձնարարականով և հսկողությամբ դպրոցներում 65 տոկոսով ավելացել է համակարգիչների թիվը (նախկին 10.000-ի փոխարեն, հիմա 16.700 է): Դպրոցների 98 տոկոսը մինչև տարեվերջ ինտերնետ է ունենալու: Երևանի դպրոցներում արդեն երկու մեգաբիթ արագությամբ ինտերնետ ունենք:


– Իսկ մանկավարժները կկարողանա՞ն ինտեգրվել,- այդ տարիքում շատ ավելի դժվար է,- հնարավո՞ր է համակարգչին չտիրապետելու համար հեռացնեն:


– Ճիշտ եք ասում, բայց մենք չենք կարող հարմարվել ներկային, մենք պետք է նայենք դեպի ապագա: Մենք չենք առաջարկում հեղափոխական լուծումներ, առաջարկում ենք էվոլյուցիոն լուծումներ, չենք ասում` այս տարվա ընթացքում ով չհանձնի համակարգչային գիտելիքների ստուգարքը, չի աշխատելու դպրոցում, նման բան չի լինելու, բայց մենք ասում ենք, որ երկու տարի հետո նման պահանջը լինելու է պարտադիր: Այսօրվանից զգուշացնում ենք, պատրաստում ենք, որ երկու տարի հետո անակնկալ չլինի:


– Պարոն Աշոտյան, Դուք խոսեցիք դասագրքերի փոփոխություններից: Իրականում, սական, հաճախ թեև մրցույթ է հայտարարվում, բայց կանխավ հայտնի է լինում` ով է հաղթողը:


– Կատարվել է դասագրքի լավագույն ընտրություն, իսկ մնացյալ ամեն ինչից կխոսենք մեկ ամիս հետո:


– Թեև Դուք դպրոցի տնօրենների կարևորության մասին խոսեցիք, սակայն մենք գիտենք, թե հաճախ ինչպես են ներքին կարգով դպրոցի տնօրեն դառնում` մոտավորապես 7000-8000 դոլար է կազմում:


– Ինձ էլ են հասել այդ լուրերը: Ինձ ցավ են պատճառում, որովհետև նման տեսակի մոտեցումներ նախարարությունը չունի և չի կարող ունենալ: Այս երկու տարվա ընթացքում, անկախ քաղաքական պատկանելությունից` «համը հանած» տնօրեններից ազատվում ենք:


  Քանի՞ հոգի են վերջին երկու տարվա ընթացքում «համը հանել»:


– Տասից ավելի միայն նախարարության ջանքերով: Բայց այստեղ պետք է պատկերացնել, որ նախարարությունը կրթության քաղաքականության լիազոր մարմին է: Նախարարությունը չունի ուղիղ հնարավորություն պատժելու տվյալ դպրոցի տնօրենին, քանի որ դպրոցների 90 տոկոսը ենթակա է մարզին կամ քաղաքապետարանին: Այս ապակենտրոնացված կառավարումը բազմաթիվ պրոբլեմներ է բերում: Օրինակ` մի հոդված է տպագրվում, որ տնօրենը կատարել է չարաշահումներ: Ես ուղարկում եմ տեսչություն, որն արձանագրում է հոդվածի ճշմարտացի լինելը, բայց ես չեմ կարողանում տնօրենին պատժել, նախարարությունը լիազորություն չունի: Դրա համար նախարարությունը գրում է համապատասխան մարզպետին նամակ` առաջարկելով նրան կատարել համապատասխան կարգապահական տույժեր:


– Այս առումո՞վ էլ պետք է քայլեր անեք:


– Կարծում եմ` գնալով գիտակցվում է, որ հանրակրթական համակարգը պետք է կենտրոնացվի, խորանում է և գուցե մեկ-երկու տարի հետո արդեն հասունանա քաղաքական լուծման մակարդակով:


– Պարոն Աշոտյան, դպրոցի տնօրեններից անցում կատարենք բուհեր: Լրացել էր մի քանի բուհերի ռեկտորների կառավարման ժամկետը, 4-5 ռեկտոր փոփոխվեցին, հիմա ԵՊՀ ռեկտորի հերթն է: Ի՞նչ պետք է արվի, կարծես միայն գիտելիքը բավարար չէ, պետք է լինել նաև լավ մենեջեր: Հնարավո՞ր է, արդյոք, այս բացը լրացնելու համար դրսից փորձառու մեկին բերել ռեկտոր:


– Ես չեմ ուզում անձնավորել: Ես ընդհանուր առմամբ գոհ եմ ռեկտորների հետ մեր` այսօրվա ունեցած համագործակցությունից: Նրանք նույնպես ամբողջությամբ լծվել են այս աշխատանքին: Վերջին երկու տարիների ընթացքում ռեկտորների հետ աշխատանքային խնդիրներ չենք ունեցել և գնալով ընդհանրապես չենք ունենա, որովհետև թեև շատ դանդաղ սկսեց պտտվել այս անիվը, բայց որ մեծ թափ է հավաքելու, ես չեմ կասկածում:


Իսկ եթե արտերկրից մեր հայ գիտնականները սկսեն վերադառնալ Հայաստան և բուհերում դասավանդեն, իրենց փորձը, գիտելիքները ուսանողներին փոխանցեն, ես միայն ուրախ կլինեմ, դրսում մեր դասախոսներից, գիտնականներից շատերը կան, որոնք հիմա թոշակի են անցել, և եթե Հայաստան բերենք, այդ ծրագիրը կարող է աշխատել:


– Բայց շատերն էլ այս ընթացքում գնում են:


– Գնում են դրսում կայանալու համար, իսկ այս մարդիկ արդեն կայացած մարդիկ են, կարող են իրենց թույլ տալ նաև վերադառնալ:


– Թեև վարչապետը խոսում է գիտելիքահեն հասարակությունից, սակայն գիտությանը տրամադրվող գումարները 2011-ին կրճատվեցին, ինչո՞ւ:


– 2011-ին, ի տարբերություն 2010-ի, բյուջեով մեկ միլիարդ հարյուր միլիոն դրամ ավել է տրված: Գիտությունը միակ ոլորտն է, որ 2011-ի բյուջեով 11 տոկոսանոց աճ է ունեցել: Խոսքը հավանաբար թեմատիկ ֆինանսավորման մասին է: Այն, որ ֆինանսավորման համակարգը պետք է փոփոխվի, միանշանակ է, իմ աշխատանքային առաջին օրվանից սա աչքիս առաջ ունեցել եմ և աշխատում եմ այս ուղղությամբ: Խոստովանեմ, որ դեռ վերջնական լուծումներ չեմ գտել: Մենք այսօր ֆինանսավորում ենք բազային, պայմանագրային, նպատակային և թեմատիկ մեխանիզմով, և թեմատիկն է կրճատվել: Խորհրդային Միությունից մնացած հսկայական գիտական ենթակառուցվածքներ ունենք, որ այսօր չենք կարող պահել: Մեր փոքր երկրի համար սա շռայլություն է, և որ ի վիճակի չենք այս ամենը պահելու, ակնհայտ է: Գիտնականներն ահազանգում են ֆինանսավորման ավելացման համար, ես իրենց տեսակետի հետ համաձայն եմ, կառավարությունն էլ է համաձայն, և երբ գումար է լինում, գիտության վրա են ներդնում: Բայց ես նրանց կխնդրեմ ավելի օբյեկտիվ լինել, և, օրինակ, առաջարկել` գիտական այս բազմաթիվ ինստիտուտներն ինչպես վերակազմակերպել: Օրինակ` նրանք ինձ կառաջարկե՞ն գնալ կրճատումների` դժվար թե, կառաջարկե՞ն գնալ միավորումների, խոշորացումների` դժվար թե: Այսինքն` բոլորը միայն գումարի ավելացման մեջ են տեսնում հնարավոր հաջողությունը: Համաձայն եմ` գումար եթե ստացվում է, պետք է ավելացնել, ինչպես մենք ենք անում, բայց երկրորդ` պետք է եղած գումարն էլ արդյունավետ օգտագործվի:


– Այսինքն` արդյունավետ չի՞ օգտագործվում:


– Որպես կանոն, ոչ:


– Ավելի շատ ֆինանսներ կրթությա՞ն, թե՞ գիտության ոլորտում են անհրաժեշտ այս պահին:


– Բոլոր երկրներում մանավանդ կրթության և գիտության ոլորտի համար միշտ հասարակությունն ակնկալում և պահանջում է ավելի մեծ գումար, քան դրվում է պետությունների կողմից: Մենք այն քիչ պետություններից ենք, որ 2011-ին չի կրճատել կրթության և գիտության բյուջեն: Ի տարբերություն, օրինակ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, որտեղ կրթության բյուջեները կրճատեցին, ուսանողական ըմբոստացումներ եղան:


– Համաձայնեք, երկու տարին հեշտ չէր Ձեզ համար, մանավանդ` հաշվի առնելով օտարալեզու դպրոցների դեմ ըմբոստացումները:


– Բացարձակ, ինձ համար դա իմ պաշտոնավարման ընթացքում էջ չեմ համարում: Քաղաքական դաշտից տեղափոխված մարդ եմ, խորհրդարանում կոփված եմ եղել և տարբեր կարծիքներ, տարբեր փոքր խմբերի եմ լսել…


– Առողջ չէ՞ այդ քննադատությունը:


– Առողջ է, եթե քննադատություն է, բայց շատ հաճախ են այդ խմբի անդամները թույլ տվել վիրավորական խոսքեր, բայց ես միշտ չէ որ նախարար եմ աշխատելու:


– Տևական ժամանակ է` ասում են` գնալու եք դեսպան:


– Դե շատ են ուզում, որ չաշխատեմ, բայց ես կաշխատեմ այնքան ժամանակ, ինչքան իմ կուսակցությունը և երկրի ղեկավարը հարկ կհամարեն, որ ես աշխատեմ, և մինչև վերջին օրը կաշխատեմ այնպես, որ չհաճոյանամ ոչ մեկին: Ես այս երկու տարիների ընթացքում հաճոյանալու խնդիր չեմ ունեցել: Ասել եմ, մտածել եմ, բարձրաձայն արտահայտվել եմ, լսել եմ քննադատական պատասխան: Եթե ես լինեի պոպուլիզմով տառապող մեկը, ապա, բնականաբար, ոչինչ չէի անի, բոլորին ինչ-որ հարցերում կբավարարեի… բայց ես կրթության ոլորտի վրա սևեռել եմ հասարակության առողջ ուշադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում