Saturday, 06 06 2026
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ակտիվ հանգիստ Բուխարեստում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ից Ռումինիայի ծովափնյա ճամբար հանգստի մեկնած երևանցի 46 շնորհալի աշակերտների առօրյան հագեցած է տարատեսակ ծրագրերով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ Ռումինական կողմի կազմակերպած համերգին հայ աշակերտները ելույթ են ունեցել բովանդակալից համերգային ծրագրով: Երևանցի շնորհալի դպրոցականները՝ երգիչները, պարողները և երաժիշտները, ռումինացի հանդիսատեսին են ներկայացրել Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, հատվածներ «Անուշ» օպերայից, հայկական պարեր: Երեխաները ելույթն սկսել են ՀՀ օրհներգով և ամփոփել Երևանի օրհներգի կատարումով ՝ ռումինացի հասակակիցների երգակցմամբ:

Հայ երեխաները ռումինական ծովափում հանդես են եկել նաև հանպատրաստից ֆլեշ–մոբով. ծածանելով Հայաստանի դրոշը՝ հայկական ազգային երաժշտական նվագարանների ուղեկցությամբ հայ աշակերտները երգել են ժողովրդական երգեր, նաև շուրջպար են բռնել՝ արժանանալով բազմաթիվ անցորդների հիացմունքին՝ գրավելով բոլորի հետաքրքությունը դեպի հայկական մշակույթը։

Ամառային արձակուրդների օրերին աշակերտական արտերկրյա ճամբարի այս ծրագիրը վերջին տարիների ամենամեծամասշտաբն է։ Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք է բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ։ Ռումինական կողմը նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ցանկություն է հայտնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում