Օգոստոսի 27-ին լրանում է «Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրատարակության 61 տարին։ Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է աշխարհի 40 լեզուներով, ավելի քան 80 միլիոն օրինակով։
Իռլանդական Ուեկսվոֆորդ կոմսությունում «Գինես» գարեջրային ընկերության գործադիր տնօրեն Հյու Բիվերը իր ընկերներից մեկի հետ վիճում էր այն հարցի շուրջ, թե եվրոպական հարթավայրերում սավառնող թռչուններից որն է ամենաարագը: Երբ Բիվերը վերադառնում է տուն նրա մոտ գաղափար է առաջանում բրիտանական փաբերի այցելուների համար ստեղծել հատուկ ուղեցույց, որը կպարունակեր տեղեկատվություն տարատեսակ ոչ նորմալ ռեկորդների մասին: Յուրօրինակ հրատարակչության թողարկման համար ազնվականը Լոնդոնում հատուկ գործակալություն է հիմնադրում, որը զբաղվում էր տարբեր ձեռքբերումների գրանցումով: Հյու Բիվերը որոշում է գիրքն անվանել իր ծննդավայրի և գարեջրային կազմակերպության անունով: Արդյունքում 1955 թվականի օգոստոսի 27¬-ին լույս է տեսնում Գինեսի գրքի առաջին օրինակը, որն ուներ ընդամենը 198 էջ:
1974 թվականին «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրք։









































