Ինչպես հայտնել ենք, Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին երկրորդ թիմ տեղափոխելու համար:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատակել է այդ կապակցությամբ:
«Շվայնշտայգերի տեղափոխության կապակցությամբ ոմանց կարծիքն ինձ շատ զարմացրեց: Կարծում էի, որ Ռումենիգեն կգա Շվայնշտայգերի ետևից և նրան Մյունխեն կվերադարձնի: Սակայն այդպես չեղավ: Շատ զարմացա, որ պարոն Ռումենիգեն չեկավ իր խաղացողի ետևից»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































