Չինաստանի Շանդուն նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է «ոչնչացնել» համացանցը: Այդ նպատակով չարամիտը փչացրել է տեղական փրովայդերի սարքավորումը՝ հայտնում է Kotaku հրատարակչությունը:
Պարզվել է՝ տղամարդուն անհանգստացրել է այն փաստը, որ համացանց կարող է ընկնել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ինքը քաղաքի հրապարակներից մեկում մասնակցում խմբակային պարերին: Ժամանցի այդպիսի տեսակը Չինաստանում տարածված է տարեց կանանց շրջանում:
Չարամիտի գործողությունները պատճառել են մոտ 15 հազար դոլարի վնաս:













































