«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարծում է, որ թիմի նորանշանակ գլախվոր մարզիչ Դևիդ Մոյեսը ակումբի հետ հաջողության կհասնի արդեն առաջիկա մրցաշրջանում:
«Իհարկե, ցանկացած մարզչի համար բարդ կլիներ փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին՝ հաշվի առնելով վերջինիս ձեռքբերումները: Սակայն խաղացողները չեն փոխվել, և ես վստահ եմ, որ թիմը նաև նոր ֆուտբոլիստներ կունենա: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելը հիանալի աշխատանք է:
Կարծում եմ՝ Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը դիտարժան կլինի: Ժոզե Մոուրինյոն վերադարձել է «Չելսի»-ի, սակայն կարծում եմ՝ «Յունայթեդ»-ը հաղթանակ կտանի Անգլիայի առաջնությունում: Ես միշտ կերկրպագեմ այս ակումբին»,- նշել է Բեքհեմը:






































