Կիրակնօրյա ավանդական աղոթքի ժամանակ իր ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վոլինի ողբերգության հարցում ուկրաինացի և լեհ ժողովուրդներին մաղթել է հաշտեցում: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Վատիկանի ռադիոյի ուկրաինական ծառայությանը:
Վատիկանի առաջնորդը նաև նկատել է, որ բռնության նման գործողությունները, որոնք հրահրվել են ազգային գաղափարախոսությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական համատեքստում վնաս են հասցրել լեհ և ուկրաինացի ժողովուրդների եղբայրությանը:
Հուլիսի 14-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոն ծաղիկներ են դրել Վոլինի շրջանի Կիսիլին գյուղում զոհված ուկաինացիների ու լեհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Կոմորովսկին նշել է, որ ХХ դարում ազգայնականությունը ոչնչացրել է լեհ-ուկրաինական հարաբերությունները:









































