Եվրախորհրդարանը սահմանափակել է տրանսպորտային ոլորտում կիրառվող վառելիքի ընդհանուր ծավալից պարենային մշակաբույսերի հիման վրա բիովառելիքի օգտագործման մասնաբաժինը՝ այն հասցնելով 5.5 տոկոսի: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ուշագրավ է, որ վերջերս ԵՄ-ում մտադիր էին ակտիվացնել բիովառելիքի մշակումը: Նպատակ էր դրվել մինչ 2020 թվականը տրանսպորտային միջոցներում կենսավառելիքի կիրառումը հասցնել 10 տոկոսի:
Արդյունքում ԵՄ-ում եկել են եզրակացության, որ պարենային մշակաբույսերի հիման վրա բիովառելիքի արտադրությունը կարող է հանգեցնել սննամթերքի գնաճի:Նույնիսկ կասկածներ էին հայտնվել բնապահպանության համար բիովառելիքի անվտանգության հարցում:
Եվրոպայում դեռևս մտադիր են վերականգնվող աղբյուրների կիրառման մասնաբաժինը մինչ 2020 թվականը մեծացնել՝ հասցնելով 10 տոկոսի: Սակայն ներկայում դա ցանկանում են անել էլեկտրամոբիլների և ոչ պարենային մշակաբույսերի հիման վրա բիովառելիքի հաշվին:
Բիովառելիքի կիրառման հարցով օրենսդրության փոփոխությանն ուղղված վերջնական քվեարկություն Եվրախորհրդարանը կանցկացնի սեպտեմբերին: Փոփոխությունները դեռ պետք է արժանանան Եվրոպական խորհրդի հավանությանը:











































