Թուրքիայի Հաթայ մարզի Անթաքյա կենտրոնական շրջանում շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ցույցերը տեղի են ունենում ի նշան բողոքի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 20-ամյա երիտասարդի մահվան դեմ:
Ցուցարարները քարեր և երկաթի կտորներ են նետել ոստիկանների վրա: Երբ ոստիկանությունը ջրցաններ է կիրառել, ակցիայի մասնակիցները սկսել են այրել պատնեշները:
Հաթայում չորս օր շարունակվող բողոքի ակցիայի հետևանքով տուժել է 25 մարդ:








































