ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի ներկայացուցիչները մասնակցել են Բարաք Օբամայի գլխավորած ամերիկյան ներկայիս վարչակազմից գործերի ընդունմանը նվիրված Սպիտակ տան առաջին ճեպազրույցին: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Անցած հինգշաբթի առաջին հանդիպմանը մասնակցել է Նյու Ջերսիի ղեկավար Քրիս Քրիստին` Թրամփի կողմից և ՆԳՆ նախկին ղեկավար Քեն Սալազարը` Քլինթոնի կողմից,- նշվում է հաղորդագրության մեջ:- ԱՄՆ վարչակազմը ձգտում է իշխանության այնպիսի փոխանցման, որը նվազագույնի կհասցնի խախտումները և կապահովի հաջորդականությունը»:
Սալազարը և Քրիստին Սպիտակ տան ապարատի աշխատակիցների ապարատի ղեկավար Դենիս Մաքդոնոուի հետ քննարկել են ընտրված նախագահին իշխանության սահուն անցման հարցերը, ամեն տեսակ արտակարգ պատահարներին պատրաստվածությունը, նաև կադրերի փոխարինումը կառավարությունում:










































