Չինաստանի հարավում տեղի բնակչության բողոքների պատճառով կասեցվել է ուրանի վերամշակման գործարանի շինարարությունը, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Ավելի վաղ Գուանդուն հարավային նահանգում իշխանությունները ծրագրել էին կառուցել ատոմային էլեկտրակայանների համար վառելիք մատակարարող գործարան:
Տեղի բնակիչները, սակայն, ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել գործարանի շինարարությունը:
Դրանից անմիջապես հետո իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, թե գործարանը չի կառուցվի ու դադարեցրեցին բոլոր աշխատանքները:









































